«Պետք է սկսել Քոչարյանի ապօրինի հրամանները կատարողներից». Արթուր Սաքունց
16:55, June 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է .
«Հենց պետք է սկսել ոչ միայն Քոչարյանից, գուցե և ոչ թե հենց Քոչարյանից` գլխավոր մեղադրյալից, որն իր դեմ կարող է և ցուցմունք չտալ, այլ հենց նրա ապօրինի հրամանները կատարողներից` իրավապահ և ուժային կառույցների ղեկավարներից:
Իսկ այն, որ ՀՔԾ-ն դիմել է քաղաքացիներին, դրա մեջ կա ուղերձ:
Ի տարբերություն նախորդած իշխանությունների, որոնք ՀՀ քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությունը և կատարողներն էին, և կոծկողները, նոր իշխանության օրակարգում է Մարտի 1-հանցագործության իրավական գնահատականի տալը:
Հազարավոր քաղաքացիներ, որոնք վախենում էին որևէ ցուցմունք տալ, կարող են իրենց տեսածը, լսածն ու իմացածը հայտնել ՀՔԾ-ին, հատկապես Մարտի 1-ից հետո, որպես հետապնդվողներ արտերկրներ են մեկնել:
Բայց և ՀՔԾ-ի նոր պետը ՀՔԾ-ի նկատմամբ հանրային վստահության ձևավորման խնդիրը պետք է լուծի, որը չուներ ՀՔԾ-ն մինչ այժմ»: