Ա. Սաքունցը Վանաձորում հանդիպեց մարդու իրավունքներով ու նոր Հայաստանում իրավունքների պաշտպանության մարտահրավերներով հետաքրքրված քաղաքացիների հետ
13:31, July 4, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. հունիսի 30-ին Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանդիպեց մարդու իրավունքներով ու նոր Հայաստանում իրավունքների պաշտպանության մարտահրավերներով հետաքրքրված քաղաքացիների հետ:
Հաշվի առնելով ներկաներին հետաքրքրող թեմաները՝ իսկզբանե նախատեսվածից հանդիպումն այլ ընթացք ստացավ:
Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Ա. Սաքունցը խոսեց քաղաքացիական հասարակության ձևավորման, իրավապաշտպան կազմակերպությունների զարգացման ու դերակատարման մասին, Հայաստանի ներկա իրավիճակի ու այլ թեմաների մասին:
Հանդիպումները շարունական կլինեն: