Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի
18:20, July 10, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցվել:
Որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը մերժել էր նաև ՀՀ Գլխավոր դատախազությունը: