Ռուսական կողմը հոգեխանգարմունքի մեջ է. Սաքունց
10:37, August 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Կրեմլը արձանագրում է, որ ՀՀ-ի հետ հարաբերություններում ունի ընդամենը մեկ գործիq՝ զենքը, սպառազինության մատակարարումը, մեկ այլ «գործիք»՝ տնտեսական, ֆինանսական, ինստիտուցիոնալ չունի՝ ավելին վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հրապարակումներ արեցինք՝ թե սահմանապահ զորքերում, թե երկաթգծում առկա կոռուպցիոն դրսևորումների մասով, որոնք էլ առնչվում են հենց Ռուսասատանի ռազմական և տնտեսական ներկայության հետ»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` խոսելով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող փոփոխությունների մասին, ինչը պարբերաբար ակնարկում է Կրեմլը` հայտարարություններ տարածելով Հայաստանի ներաքաղաքական իրադարձությունների, ինչպես նաև սպառազինության մատակարարման գործընթացքը դեպի Հայաստան հարցակanի տակ դնելու վերաբերյալ:
Իրապաշտպանը մեջբերեց նաև այն հանգամանքը որ դեռևս 2016թ.-ի ապրլյան պատերազմից առաջ 200 մլն դոլարի վարկ ենք վերցրել Ռուսաստանից զինամթերքի մատակարարում ապահովելու համար, մինչդեռ մինչ ապրիլյան պատերազի սկիզբը պայմանագով նախատեսված զինամթերքը Հայաստանում չի եղել.
«Հիմա ռուսական կողմը փորձում է 100 մլն դոլարի զինամթերքի մատակարարման հարցը կասկածի տակ դնելով ազդեցություն գործել Հայաստանի իշխանությունների վրա, ինչը առնվազն միամտություն է:
Բազմիցս ռուսական կոմղը ցույց է տվել որ մեր միջև առկա միջպետական պայմանագրերը որևէ ազդեցություն չունեն, նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, լինելով մեր ռազմավարական դաշնակիցը լռեցին, չեն կարևորում անգամ ՀԱՊԿ-ի անդամ պետություն լինելու հանգամանքը, ինչ-որ տեղ ստացվում է, որ շատ դեպքերում հակառակ կողմին են աջակցում, նույնը ԵԱՏՄ-ի դեպքում` Հայաստանը չի շահում ոչ մի պարագայում»,-նշեց Սաքունցը՝ հավելելով, որ ռուսական կողմը պետք է մտածի` թե ինչպես գտնի իր տեղը հայ- ռուսական հարաբերություններում` նոր իշխանությունների պարագայում:
Ամփոփելով զրույցը՝ Արթուր Սաքունցը ընդգծեց, որ միանշանակ է, որ ռուսական կողմը պետք է գիտակցի, որ նման լեզվով և տոնով այլևս անհնար և անթույլատրելի է Հայաստանի հետ խոսելը.
«Ռուսական կողմը կարծես թե հոգեբանական ճգնաժամի կամ հոգեխանգարմունքի մեջ է, քանի որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից ականատես է լինում հավասարը-հավասարի հետ գործընկերային հարաբերություններ իրականացնելու միտում, ինչը Ռուսաստանի համար ընդունելի չէ:
Ռուսաստանը այլ տարբերակ չունի` քան վերափոխվելն է»: