ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձել
13:20, August 6, 2018 | ՀայտարարություններՏեղեկացնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 1-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձել։
Կազմակերպության նոր աշխատակիցը տիրապետում է ժեստերի լեզվին և ըստ անհրաժեշտության՝ կարող է ապահովել համապատասխան թարգմանություն։
Դիմեք մեզ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10։00-18։00-ն, Վանաձորում՝ Տիգրան Մեծ 59, Երևանում՝ Վարդանանց 15, բն. 10 հասցեով։
Ժեստերի լեզվին տիրապետող աշխատակցի նստավայրը Վանաձորի գրասենյակն է, ուստի՝ խնդրում ենք Երևանի գրասենյակ դիմելիս նախապես պայմանավորվել օր և ժամ Կազմակերպության hcav@hcav.am էլ. փոստի կամ 0322 72268, 077 342268, 010 544053 հեռախոսահամարների միջոցով: