Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները
September 7, 2018«Շանթ Հարությունյանը դատապարտվել է քաղաքական հայացքների համար և նրա մեղադրանքը հիմնավորվել է, դատավճիռը կայացվել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով: Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: