Հակակոռուպցիոն միջոցառումներ
Կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության առանցքային ուղղություններից մեկը:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք ուղղված են կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական և իրավական մեխանիզմների արդյունավետության բարձրացման և այլ հասարակական մասնակցային մեխանիզմների զարգացման և կիրառման միջոցով:
Related events
-
Իրավապաշտպանն ահազանգում է կոռուպցիոն հերթական գործարքի մասին
June 23, 2017«Նվիրատվության այս տարբերակը այն էլ Սերժ Սարգսյանի հետ կապակցված անձին, իր բովանդակությամբ կոռուպցիոն է»: Armlur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Սպայկա» ընկերությանը հողամաս նվիրաբերելու առաջարկին:
-
Սաքունց. Իշխանությունները պատժում են իրենց հետ չկիսվողներին
June 6, 2017Սաքունցը պնդում է՝ որպեսզի իշխանությունները հավատացնեն հանրությանը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կամք ունեն, ապա պետք է արդեն պատժած լինեին խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանողներին: Իրավապաշտպանը հիշեցնում է նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչներ, ՍԱՍ Գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի և Պանամայի օֆշորային փաստաթղթերում հիշատակված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները։
-
Կոռուպցիայի դեմ պայքա՞ր. Ի՞նչ ուղերձներ են հղում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները ՀՀ իշխանություններին
February 13, 2017Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոքով՝ ըստ էության արձանագրում ենք, որ միջազգային խոշոր դոնորներն արդեն հասկացել են, որ Հայաստանում ներդրումներն այլևս չեն կարող արդյունք ունենալ, որովհետև դրանց արդյունավետության ապահովմանը խոչընդոտող հիմնական գործոնը կոռուպցիան է:
-
Ի՞նչ է մտածում հակակոռուպցիոն խորհուրդը Սաշիկ Սարգսյանի 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման մասին. Սաքունց
June 21, 2016«Կոնկրետ նույն Ս. Սարգսյանի եղբոր 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման ի՞նչ քայլ ենք տեսնում, ի՞նչ է անում այս ուղղությամբ հակակոռուպցիոն կենտրոնը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս հարցն է բարձրացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով հակակոռուպցիոն վերջին նիստին ու հայտարարություններին, թե դրական ազդակներ կան, որ պայքար կա կոռուպցիայի դեմ: