«Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ» (ԺԸԵՊ)-ի շնորհանդեսը Եվրոպական Պառլամենտի Բրյուսելի գրասենյակում
09:28, February 5, 2013 | Հայտարարություններ | Ընտրական իրավունքՀունվարի 31, Բրյուսել
«Քաղաքացիական դիտորդությունը քաղաքացիների կողմից ընտրական գործընթացների վերահսկման հզոր գործիք է, որը արժանի է Եվրոպական հաստատությունների կողմից ուշադրության ու աջակցության: Մենք ցանկանում ենք, որ նորաստեղծ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ի կողմից ծավալվող աշխատանքները մեծ հաջողությամբ պսակվեն»,- նշեց Եվրոպական Պառլամենտի անդամ Շտեֆանի Շիֆերը ԺԸԵՊ-ի շնորհանդեսի ընթացքում, որը տեղի ունեցավ չորեքշաբթի, հունվարի 30-ին Եվրոպական Պառլամենտում:
Պլատֆորմը հիմնադրվել է 2012թ. դեկտեմբերի 12-ին Վարշավայում տասներկու փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնք Արևելյան Գործընկերության վեց երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում աջակցում կամ իրականացնում են քաղաքացիական դիտորդական առաքելություն:
ԺԸԵՊ-ը կապահովի հավասարը հավասարի սկզբունքով ուսուցում և ընտրակեղծիքների հայտնաբերմանն ուղղված նոր մեթոդների վերաբերյալ փորձի փոխանակում:
«Պլատֆորմ-ը կաջակցի իր անդամներին բարելավել դիտորդական մեթոդները և տարածել իրենց կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքները միջազգային հանրության շրջանում», պարզաբանում է Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի անդամ Բերիթ Լինդմընը:
«Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ այնպիսի մի իրավիճակում, որտեղ ընտրական գործընթացների որակը վատթարանում է, քաղաքացիների կողմից ընտրական գործընթացների վերահսկումը կարող է հանգեցնել թափանցիկ ընտրությունների կայացմանը», մեկնաբանում է Ուկրաինայի Ընտրողների Կոմիտեի անդամ Սերգեյ Թկաչենկոն:
2013 թվականին նախատեսված գործողություններից պլանավորվում է իրականացնել փորձագետների առաքելություն և տեղեկատվական արշավներ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում:
«Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ը չի նախատեսում միջազգային քաղաքացիական դիտորդական առաքելության լիարժեք կազմակերպում, փոխարենը՝ պլանավորում է վերապատրաստել և խրախուսել տեղական դիտորդներին այն Եվրոպական երկրներում, որտեղ սահմանափակվում են քաղաքացիների՝ ժողովրդավարական ընտրությունների մասնակցության իրավունքները:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել
Շտեֆանի Շիֆերին՝ schiffer@european-exchange.org,
Կամ զանգահարել ՝ +49 30 616 71 464 – 1
Եվրոպական Իքսչեյնջ, Բեռլին, Գերմանիա