«Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը
00:00, January 30, 2012 | Նորություններ27-ամյա Տաթեւ Մատինյանը երիտասարդ փաստաբան է: Այս տարվա հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը մտահոգությունների առաջ է կանգնեցրել նրան: Արդեն քանի տարի նա համակարգում է «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավական գործերը:
Օրենքը մտել է ուժի մեջ, սակայն, Տաթեւի համար մի շարք հարցեր մնացել են անհասկանալի: «Կանմի շարք չկարգավորված հարցեր: Օրենքն ինձ չի արգելում, որ ՀՔԱՎ–ն ինձ ամսականաշխատավարձով վարձի որպես փաստաբան` իր անունից դատարաններում ներկայացուցչությունանելու համար: Մյուս կողմից` հարկային դաշտն ինձ պարտավորեցնում է վճարել հարկեր` իմ արածներկայացուցչությունների համար»,- բացատրում է նա:
Օրենքի փոփոխությամբ այժմ իրավաբանական ցանկացած գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ փաստաբանի որակավորում:
«Դատարաններում որակյալ մասնագետներ են անհրաժեշտ, որպեսզի կարողանան պաշտպանելմարդու իրավունքները, որակի բարձրացման հարցն է, հնարավոր է նաեւ հարկերից խուսափողիրավաբաններին իրավական դաշտ բերելու նպատակ կա»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ, իրավաբան Հայկ Դավթյանը: Նա օրենքի փոփոխության մեջ անհանգստանալու առիթ չի տեսնում: Դավթյանի համոզմամբ ցանկացած նոր օրենք ընդունման սկզբնական փուլում դժվարություններ միշտ էլ առաջացնում է: «Լուրջ ուսումնասիրություններ, լուրջխորացում է պահանջում: Եթե օրենքը փոփոխել են, ուրեմն լուրջ նախադեպեր են եղել»,-բացատրում է նա:
Շահերի պաշտպանության եւ աջակցության Լոռու մարզի կենտրոնի համակարգող, իրավաբան Արման Գինոսյանն էլ օրենքի փոփոխության մեջ խնդիր չի տեսնում: Ըստ նրա` եթե իրավաբանը ցանկանում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, կարող է ստանալ համապատասախան արտոնագիր ու զբաղվել փաստաբանությամբ: «Դատարան դիմելու մատչելիությունն էլ չի խախտվում, քանիոր,ըստ օրենքի, անվճարունակ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ստանձնում էՀանրային պաշտպանի գրասենյակը»:
Հակառակ սրան` Տաթեւ Մատինյանը նշում է, որ հետեւած քայլով խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը: «Անվճարունակ քաղաքացին, որն ի վիճակի չէփաստաբան վարձելու եւ դատարանում իր շահերը պրոֆեսիոնալ ներկայացնելու, այլընտրանք չունի,քան դիմելու հանրային պաշտպանի: Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլծանրաբեեռնված է աշխատում, եթե քաղաքացիական ու վարչական գործերն էլ ավելանան,աշխատանքի որակի վրա անպայմանորեն կազդի»,-ասում է Տաթեւ Մատինյանը:
Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Գուրգեն Հարություննանն էլ պնդում է, որ թեեւ իրենց ծանրաբեռնվածությունը կավելանա, սակայն, դա չի կարող ազդել աշխատանքի արդյունավետության վրա: «Աշխատանքի որակը ոչ մի դեպքում չի տուժի, կաշխատենքուժերի ողջ ծավալով»,-ասում է Գուրգեն Հարությունյանը:
ՀՔԱՎ-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, դեմ է ընդունված փոփոխություներին, քանի որ, ըստ նրա, փոփոխված օրենքը բացասական ազդեցություն է ունենալու ոչ միայն փաստաբանության ինստիտուտի վրա, այլ նաեւ առաջացնելու է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների սահմնափակում. «Փաստաբանության գործունեությանմասին օրենքի փոփոխությունները հանրային լուրջ քննարկումներ չունեցան, գնահատականերըհաշվի չառան: Սա փաստաբանական պալատի նախագահի ակնհայտ լոբբինգն էր` իր դիրքըուժեղացնելու եւ փաստաբանական մենիշխանություն ունենալու փաստաբանության դաշտում: Նրահամար բիզնես շահերն ավելի կարեւոր են, քան մարդու իրավունքների պաշտպանության հարցը»:
Ըստ Սաքունցի` «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը իրականում պետք է անդրադառնար ոչ թե փաստաբանական պալատին, այլ փաստաբանների փաստաբանական գործունեության համար արտոնագրերի տրամադրման խնդիրներին: «Փաստաբանությանգործունեության մասին օրենքում պիտի խոսք գնա միմիայն լիցենզավորման եւ արտոնագրերիվերահսկողության մասին»,-ասում է Արթուր Սաքունցը եւ ավելացնում, որ այս օրենքով վերացվում է մրցակցության ինստիտուտը, ինչի արդյունքում կընկնի փաստաբանական ծառայությունների որակը: «Թե չէ ստացվում է երկու տիպի փաստաբան` հանրային պաշտպան եւ այլ փաստաբան, որը վճարովիէ: Արհեստական սահմանազատում է դրվում, ինչը խտրականություն է առաջացնում»,-բացատրում է Սաքունցը:
«Օրենքի փոփոխություներով որոշակի սահմանափակումներ են ստեղծվում կազմակերպությունդիմած քաղաքացիների համար` իրավական աջակցություն ստանալու տեսակետից: Մասնավորապես,մենք կարող էինք որպես տուժողի շահերի պաշտպան կամ որպես տուժողի իրավահաջորդիներկայացուցչի շահերի պաշտպանությամբ հանդես գալու դատարաններում: Ընդունված օրենքով,սակայն, մեզ համար, որպես իրավապաշտպան կազմակերպություն, խնդիր է առաջանում, ինչըօրենքով որեւէ կերպ չի կարգավորվում»,-ասում է Տաթեւ Մատինյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/01/30/32470
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ