ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔ
00:00, April 23, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱդրբեջանցի զինծառայող Յահուբ Մուխթարովը, որը մարտի 11-ից գտնվում էր ազատազրկման մեջ Երեւանում, այսօր հայրենադարձվեց Հայաստանից Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ:
Այս գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջեւան եւ ադրբեջանական Ղազախ քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա: Նախքան գործողության իրականացումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են ադրբեջանցի ժամկետային զինծառայողին՝ հավաստիանալու, որ վերջինս վերադառնում է իր հոժար կամքով:
Հիշեցնենք, որ Յահուբ Մուխթարովը մարտի 11-ին ինքնակամ լքել էր ադրբեջանական զորամասը եւ անցել Հայաստան: Պատճառը` զորամասի հրամանատարության հետ ունեցած խնդիրներն են եղել: