Արթուր Սաքունց. «Աբովյան» ՔԿՀ-ն անգամ գինեկոլոգիական բաժանմունք չունի
06:36, April 17, 2013 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՍաքունցի խոսքով՝ «Աբովյան» ՔԿՀ-ն անգամ գինեկոլոգիական բաժանմունք չունի, իսկ սա նորմալ չէ, քանի որ այդ հիմնարկում կանայք են պահվում։ Նա առանձնացրեց 3 հիմնական խնդիր՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության որակի մինիմալ ապահովում, քաղաքացիական հիվանդանոցում դատապարտյալին ծառայություն մատուցելու պրակտիկայի զարգացում և ՔԿՀ-ների պայմանները պետք է համապատասխանեցվեն նվազագույն ստանդարտներին, ինչն այսօր չկա:
Առողջական խնդիրներ ունենալու դեպքում ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ որոշումը նման դեպքում կայացնում է ՔԿՀ-ի վարչակազմը։ Ըստ Սաքունցի՝ այստեղ սուբյեկտիվ գործոնը շատ մեծ է, եթե հիմնարկի պետը ազատազրկված անձի նկատմամբ ունի սուբյեկտիվ վերաբերմունք, ապա դա կարող է էական ազդեցություն ունենալ բժշկական օգնություն տրամադրելու հարցում: Իսկ եթե կա սուբյեկտիվ մոտեցում, ապա, մեր զրուցակցի խոսքով, կա կոռուպցիոն ռիսկ, իսկ կոռուպցիայի մեջ ընդգրկված անձն, ով ծառայություն մատուցելու համար վճարվում է, երբեք այդ մասին չի բարձրաձայնում:
Աղբյուրը` http://168.am/2013/04/16/211109.html