Արման Ենգիբարյանի գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
00:00, December 7, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Ոստիկանություն2011 թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն` Գարեգին Նժդեհի 23, դատավոր Հ. Տեր-Ադամյան), նշանակված է դատական նիստ, որի ընթացքում կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ ուղղված բողոքը:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը մերժել է հունիսի 15-ին Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի ներկայացուցիչների, փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության, որը մերժել էր քրեական գործի հարուցումը: