Արտահերթ հրապարակային զեկույց
00:00, April 29, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումներն էական ազդեցություն են գործել մեր երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա և, հետևաբար, անդրադարձել են նաև անձի իրավունքների ողջ համակարգի, մարդու և քաղաքացու անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության և պահպանության իրավիճակի վրա:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակի օբյեկտիվ գնահատման, այդ իրավիճակից ելքեր փնտրելու գործում սահմանադրական պարտականություն է կրում նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը /այսուհետ նաև՝ Պաշտպան/, որին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով լիազորություն է վերապահված՝ հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաև խախտումները զանգվածաբար չվերացնելու դեպքերում հանդես գալու արտահերթ հրապարակային զեկույցներով: