Բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար ԱԺ լսումները կարևոր են, բայց ոչ բավարար. Ա. Սաքունց
15:33, June 28, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կողմ է բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար ավելի հաճախ դարձած քննարկումներին, բայց կարծում է, որ դա բավարար չէ։
Tert.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց, որ «Թափանցիկությունը զինված ուժերում» թեմայով ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այսօր կազմակերպած հերթական լսումը, աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ այն առումով, որ քաղաքացիական ինստիտուտի ներկայացուցիչներն արդեն հնարավորություն ունեն իրենց տեսակետներն անմիջապես արտահայտել, ինչի արդյունքում էլ երկխոսություն է ձևավորվում ու ամրապնդվում վստահությունը:
«Մեզ համար որպես այդպիսի ցուցանիշ հանդիսանում է մարդու իրավունքների վերաբերյալ ներքին վիճակագրությունը. բացի մահացության դեպքերից նաև սպաների կողմից է հարցեր բարձրացվում, այսինքն՝ վերահսկողության համակարգ է ձևավորվում»,- ասաց նա:
Իրավապաշտպանը միևնույն ժամանակ հարցրեց. «Արդյոք բավարարվա՞ծ ենք եղածով։ Իհարկե, ոչ. որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից մենք բավական հեռու ենք»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է ոչ միայն կատարել քայլեր, այլև այդ քայլերի նկատմամբ իրազեկել հանրությանը, բացատել դրանց նպատակը:
«Այն մտահոգությունները, որ պարբերաբար լինում են ՊՆ ոլորտում գնումների հետ կապված, կփարատվեն այդ կարծիքի ներկոռուպցիոն ռիսկերի հետ կապված, եթե իսկապես թափանցիկ լինի տեղեկատվությունը: Ո՞րն է մեխանիզմը, պետք է տարեկան հաշվետվություն լինի նախարարի կողմից զինված ուժերի համակարգի, ռեֆորմների մասին։ Մտահոգիչ է նաև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված թափանցիկության խնդիրը»,- բացատրեց նա:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ երկու, երեք տարվա պրակտիկան պետք է շարունակել։ «Քանի որ գաղտնիությունը չպիտի լինի բացարձակ, այն պետք է հիմնավորվի, թե որքանով է ռիսկային այդ տեղեկության հանրայնացումը։ Երբ հիմնավորվում է, արդեն հասկանալի է: Խաղի կանոնները պետք է լինեն հասկանալի, ընկալելի և չփոխվեն ըստ իրավիճակի»,- ասաց նա և եզրափակեց, որ իրենք իրենց առաջարկությունները պարբերաբար կներկայացնեն ՊՆ-ին և ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/06/28/arthur-saqunts/
Թեմայի վերաբերյալ այլ նյութեր՝ http://mardik.am/am/
http://www.irakan.info/full_news.php?id=1588
http://operativ.am