Բժիշկը վերականգնվեց աշխատանքի
00:00, August 25, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Աշխատանքային իրավունքներ, Արդար դատաքննության իրավունք2011 թ. օգոստոսի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Ավետիսյան, բավարարեց վիրաբույժ Նորիկ Մելիքյանի հայցն ընդդեմ Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի:
«Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ն, որոշման համաձայն, պարտավոր է վերականգնել Նորիկ Մելքոնյանի խախտված իրավունքը և նրան վերականգնել նախկին աշխատանքին, ինչպես նաև հօգուտ հայցվորի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Հիշեցնենք, որ հայցվոր Նորիկ Մելիքյանը և հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պահանջում էին «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ –ի և Նորիկ Մելքոնյանի միջև 01.06.2010 թիվ 193/6 որոշակի ժամկետով կնքված լրացուցիչ համաձայնագիրը համարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, անվավեր ճանաչել «Վանաձոր թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի 19.05.2011 թ. թիվ 34 հրամանը և 19.05.2011 թ. ծանուցումը, Նորիկ Մելիքյանին վերականգնել նախկին աշխատանքին և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձը:
Կից ներկայացվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: