Բողոքարկվեց
00:00, March 28, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. մարտի 25-ին Գ.Մելիքյանի փաստաբան Է.Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
2011 թ. մարտի 14-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշմամբ մերժել է ոստիկանի կողմից ապօրինաբար բաժին բերված քաղաքացի Գ.Մելիքյանի հայցն ընդդեմ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման։
Է.Մարուքյանը պահանջել է ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը, բեկանել` Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թ. մարտի 14-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ներկայացված հաղորդման հիման վրա հարուցել քրեական հետապնդում:
Կից ներկայացվում է վերաքննիչ բողոքը:
Հոդվածին կցագրված ֆայլեր
Վերաքննիչ բողոք (159 KB)