Բողոքը մերժվեց
00:00, April 5, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2011 թ. ապրիլի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի դատախազության դատախազ Մ. Խաչատրյանի 2011թ. հունվարի 30-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն անփոփոխ թողեց ՀՀ Լոռու մարզի դատախազության քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունը որոշում է կայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ 2011 թ. փետրվարի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկել է Լոռու մարզի դատախազության որոշումը:
Կից ներկայացվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: