Դատախազությունը տառապում է
00:00, October 27, 2010 | Նորություններ | Թմրամիջոցներ գործածողներՓաստաբան Էդմոն Մարուքյանից տեղեկացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Նորիկ Պողոսյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այդ մասին տեղական Լոռի հեռուստաալիքի եթերում հայտարարել է մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Հիշեցնենք, որ Նորիկ Պողոսյանը նախկինում հանիրավի դատապարտվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար եւ 18 ամիս անցկացրել կալանավայրում: Սակայն հոկտեմբերի 5–ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց:
Նորիկ Պողոսյանի դատապաշտպանները պատրաստվում են ապօրինի կրած ազատազրկման փոխհատուցման հարցը լուծել դատական կարգով, իսկ դատախազությունը, փաստորեն, չի հաշտվել հանիրավի ազատազրկում կրած 27-ամյա երիտասարդի արդարացման դատավճռի հետ եւ պատրաստվում է բողոքարկել այն: