Դատարանը «կացնահարում է»… հանուն Վանոյի՞
00:00, July 26, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԼոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել համագյուղացիներ Գեւորգ Մելքոնյանին, Ղարիբ Միտիչյանին, Բորիս Աշրաֆյանին, Կամսար Թամարյանին, ովքեր «Ժամանակ» օրաթերթի անցյալ տարվա սեպտեմբերի 1-ի համարում մի քանի, ըստ գյուղապետի, «վիրավորական» եւ «գրպարտչական» արտահայտություններ Էին արել իր հասցեին եւ լրատվամիջոցով արատավորել իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
Այս բոլոր գործերը գտնվել են (Կ-Թամարյանինը դեռ չի ավարտվել) Լոռու մարգի ընդհանուր իրավասության դատարանի նույն դատավորի՝ Վարդուհի Հովնանյանի մոտ, ով դատական վեճերը մեծ հաշվով եւ հիմնականում լուծել է հօգուտ Վ.Եղիագարյանի. պարտավորեցրել է գյուղացիներին՝ «Ժամանակ» օրաթերթի միջոցով հրապարակային ներողություն խնդրել գյուղապետից՝ հասցված «վիրավորանքների» համար եւ հերքել «զրպարտություն» համարվող տեղեկությունները: Իսկ «վիրավորանքի» եւ «զրպարտության» միջոցով հասցված վնասի փոխհատուցման չափի առումով դատարանը որոշ տարբերություն է դրել նյութապես գրեթե նույն վիճակում գտնվող անձանց միջեւ:
Հուլիսի 22-ին դատարանը վճռեց մասնակի բավարարել գյուղապետի հայցն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, եւ գյուղապետի՝ 3.000.000 դրամի եւ դատական ծախսերը փոխհատուցելու պահանջից բավարարեց միայն 314.000 դրամի չափով: Դրանից 100 հազարը՝ վիրավորանքի համար, 200 հազարը՝ զրպարտության, եւ 14,հազարը՝ պետտուրք: Գործարար-գյուղապետը իր դեմ ուղղված բան Է տեսել Բ.Աշրաֆյանի այն դիտարկման մեջ, ով, իմանալով, որ գյուղապետը համայնքի բյուջեից օգնությունը կարիքավորներին տալու փոխարեն, իր ծնողներին ու ազգականներին Է տալիս, ասել Է. «Ասի՝ ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոցիցդ»:
Գյուղապետը նշել Է, որ իր ծնողներին «սոված» անվանելը վիրավորական արտահայտություն Է, իսկ փեսաների անունները հիշատակելը զրպարտություն, քանի որ Լեռնապատ գյուղում փեսա չունի: Հայցվորը զրպարտություն Է համարում՝ «Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում Էր, ասում ա’ ախպորս անունից հարյուր հազար գրել են՝ մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի» արտահայտությունը, վիրավորանք եւ արհամարհական ոճ Է համարել, «արա», «սա», «սա տեսախցիկ ու բան ա դրել» արտահայտությունները: Դատարանը հենց այդպես էլ ընդունել է, եւ հաշվի առնելով, որ պատասխանող Բ.Աշրաֆյանը թոշակառու Է, զինղեկ, ունի մեկ կով, մեկ մեղվաընտանիք, տուն եւ հողամասեր՝ վճռեց նրանից վերցնել մոտ 4 ամսվա թոշակը: Մինչդեռ Բ.Աշրաֆյանը (նաեւ մյուս համագյուղացիները) նշում են, որ հայցվորը հանդիսանում Է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարը եւ իր քննադատությունը ուղղված է եղել բացառապես նրա պաշտոնեական լիազորություններից բխող պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որը հիմնված է դրանց իրականացման հետեւանքների վերաբերյալ նախկինում արդեն հրապարակայնացված, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին ներկայացված տեղեկությունների վերարտադրության վրա: Բացի դա, Վ.Եղիազարյանը տեղական ինքնակառավարման մակարդակում հանդիսանում Է առաջնային մանդատ կրող պաշտոնյա, քանի որ զբաղեցնում է ընտրովի պաշտոն, որը ենթադրում է, որ նույն համայնքի բնակիչները, մամուլի միջոցները, ինչպես նաեւ իրավապաշտպանները կարող են ազատորեն քննադատել նրան, որի նկատմամբ ընտրովի պաշտոնյան պետք Է հանդուրժող լինի:
Գյուղապետը կոնկրետ Գեւորգ Մելքոնյանից նեղացել է այն բանի համար, որ նա մեզ հայտնել Է. «Ըստեղ ապօրինի հանք ա դրել բազալտի… հանցավոր համաձայնության գալով նախկին տնօրենի հետ՝ ինչ-որ Հարությունյան Սամվելի, մեծ գումարներ ա վերցրել»: Գյուղապետը դա որակում Է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ նշելով, որ հողամասի վարձակալության գումարները Սամվել Հարությունյանից առձեռն չի ստացել, այլ՝ բանկային փոխանցումներով: Գ.Մելքոնյանը, գյուղապետից տեղեկանալով, որ նախկին քարի հանքի տարածքը տրվել է Հարությունյան Սամվելին՝ «որպես արոտատեղ»՝ փորձելէ թերթի միջոցով իմանալ. «Մենք ուզում ենք իմանալ ընդեղ արածողը Սամվելն ա՞ լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին», քանի որ Աամվելը «ֆերմեր չի, անասուն չունի»: Նույն հոդվածում Գ.ՄելքհՆյանը նման որոշում կայացնող ավագանիներին անվանել է անգրագետ, սակայն գյուղապետն է վիրավորվել ու դիմել դատարան:
Ինչ վերաբերում է համագյուղացի Ղարիբ Միտիչյանից ստացած վիրավորանքին, ապա ըստ գյուղապետի հայցադիմումի՝ խոսքը վերաբերում է Ղարիբ Միտիչյանի որդու՝ Մեսրոպ Միտիչյանի կողմից Լեռնապատ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցած ինքնակամ շինությանը: Դրա առնչությամբ Ղ.Միտիչյանը «Ժամանակ»-ի նույն հոդվածում հայտնել է. «Այդ տան փաստաթղթերը գյուղապետը պահել ու չի տալիս»: Մինչդեռ, ըստ գյուղապետի, նման փաստաթղթեր գոյություն չունեն, եւ Միտիչյանի հայտարարությունը որակել է զրպարտություն: Մեկ կով ունեցող Ղարիբ Միտիչյանի դեմ հայցով դատարանը 69.000 դրամ տուգանքի ենթարկեց նրան, որից 30.000-ական՝ զրպարտության եւ վիրավորանքի համար, 9֊000-ը՝ պետտուրք, հրապարակային ներողությունն՝ ու հերքումն էլ հետը՝ նույն թերթի միջոցով:
Եվ, ի վերջո, դատարանն ընդունել է, որ կա Լեռնապատի գյուղապետի դեմ հարուցված է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի փաստով: Դրանք վերաբերում են ավագանու անդամների ստորագրությունները կեղծելուն, համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելուն եւ այլն, որոնց մասին տեղեկատվություն է տեղադրվել ՀՀ գլխավոր դատախազության էլեկտրոնային կայքում, եւ գյուղացիները քննադատելիս հիմնականում հիմնվել են այդ փաստերի վրա եւ դրանք վերարտադրելով են կարծիք հայտնել ու գնահատողական դատողություններ արել: Այս դեպքում Վանո Եղիազարյանի անմեղության կանխավարկածը խախտողը տեղեկության սկզբնաղբյուրն է եւ ոչ թե այն վերարտադրողն ու կարծիք հայտնողը: Մանավանդ, որ Սահմանադրությամբ եւ ՄԻՊ մասին Կոնվենցիայով մարդն ունի կարծիք հայտնելու իրավունք, հատկապես եթե խոսքը վերաբերում է հանրային շահին:
Գյուղացին իրավունք ունի՝ իմանալու, թե ինչպես է աշխատում իր ղեկավարը, ինչպես է ծախսում իր հարկերից վճարված գումարները, եւ քննադատելու՝ եթե գյուղապետի հարազատներն անընդհատ օգտվում են համայնքի բյուջեից, իսկ շատ անապահովներ ոչ: Արդյոք դա չի նշանակում, որ մեծ հաշվով դատարանը ոտնահարում է Կոնվենցիայով պաշտպանվող՝ կարծիք հայտնելու իրավունքը…
Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ
Էլմիրա Մարտիրոյան