Դատարանը նիստի կայացման մասին իրազեկեց նիստի ավարտից հետո
00:00, March 29, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. մարտի 24-ին կայացած դատական նիստի մասին հայցվոր կողմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատարանի կողմից ծանուցվեց միայն մարտի 25-ին:
Կազմակերպության իրավաբանը փորձեց արդեն կայացված դատական նիստի մասին տեղեկատվություն ստանալ ՀՀ վարչական դատարանից, սակայն ծանուցագրի վրա նշված եւ Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող www.court.am կայքէջում նշված հեռախոսահամարները օրեր շարունակ չեն պատասխանում:
Ըստ ծանուցագրի՝ դատական նիստի ընթացքում հրապարակվելու էր «ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Ստեփանավան համայնքի ավագանու ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին դատական ակտը»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում էր անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու որոշումը, որով քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների յուրաքանչյուր էջի տրամադրման համար սահմանվել էր 500 դրամ վարձավճար: