Դատարանի մթնոլորտը կրկին լարված էր
00:00, July 21, 2010 | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՈստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Խալաֆյանի գործով դատաքննության հուլիսի 21-ի նիստում որպես վկա ցուցմունքներ տվեց օպերատիվ գծով փոխվոստիկանապետ Սամվել Տոնոյանը, ով ի պաշտոնե կատարվածի համար պատախանատուներից մեկն է, սակայն նա այն ոստիկանաների թվում չէ, ում հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից կամ հայտնվեց ամբաստանյալի կարգավիճակում:
Ինչպես այսօր պարզվեց դատարանում, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով անցկացված ծառայողական քննության արդյունքներով Սամվել Տոնոյանը մասնակի է համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին և որպես փորձաշրջան նրան մեկ տարի ժամանակ է տրվել:
Նշենք նաև, որ ինչպես Խալաֆյանի հարազատները, այնպես էլ իրավապաշտպանները որպես դեպքի անմիջական մասնակից մատնանշոմ էին հենց Տոնոյանի անունը:
Դատարան նրա մուտքը բուռն արձագանքների տեղիք տվեց, ընդ որում երկու կողմից էլ, ինչպես Խալաֆյանների, այնպես էլ Չարենցավանի ոտիկանության քրեական բաժնի պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հարազատների կողմից, որոնք համոզված են որ «ամեն ինչ տեղի է ունեցել Տոնոյանի գլխավորությամբ»: Դատարանում մթնոլորտը կրկին լարված էր:
Փորձառու փոխոստիկանապետը, սակայն ինքնատիրապետումը չկորցրեց: Թեև սկզբում նրա ձեռքերը դողում էին, բայց ցուցմունք տալու ընթացքում նա վստահություն ձեռք բերեց: Տոնոյանը իր ցուցմունքում նշեց, որ օպերատիվ միջոցառումներ անցկացնելիս հանձնարարականները, այդ թվում նաև Աշոտ Հարությունյանին, տրվում են իր կողմից: Իսկ վկայությանը, ապա նրա պատմածը բավականին կցկտուր էր: Տոնոյանը շարունակ հղումներ էր կատարում մեղադրյալներից պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Մորիս Հայրապետյանի անունը:
Տոնոյանի խոսքով, դեպքի պահին գտնվել է իր աշխատասենյակում, երբ բղավոց է լսել և գալով դեպի այն սենյակը, որտեղ Վահան Խալաֆյաննն է պահվել երեք օպերների հսկողությամբ, տեսել է գետնին ընկած Խալաֆյանին, ով դեռ մահացած չէր և տնքում էր: Եվ քանի որ «նաշատիրի» անհրաժեշտություն է եղել` ինքը գնացել է դեղատուն:
Աշոտ Հարությունյանի շահերը ներկյացնող փաստաբան Սեդա Սաֆարյանի հարցերն` «ով է դանակը հանել փորից կամ ով է դանակը վերցրել գետնից, ով է մարդուն տեղավորում ոստիկանության բաժնում, որպեսզի նա անվտանգ լինի», ուղղված փոխոստիկանապետին, անպատասխան մնացին:
Ըստ Տոնոյանի, որ Խալաֆյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել, ինքն իմացել է օրեր հետո:
«Եթե գողության մեջ մեղադրվողներից երեքը խոստովանել էին, Խալաֆյանին նեղելն ավելորդ էր», մի քանի անգամ կրկնեց Տոնոյանը:
Հարցին, թե Աշոտ Հարությունյանը ծեծել է Վահան Խալաֆյանին և մյուս բերման ենթարկվածներին, պատասխանեց, թե սկզբում իր ենթականերն իրեն սկզբում ստել են, հետագայում արդեն, երբ հանդիպել են հատու քննչական ծառայությունում, ասել են, որ մեկ երկու ապտակ ենհասցրել, իր բնորոշմամբ «հայրական ապտակ են տվել»: Նշենք, սակայն, որ Տոնոյանի ներկայացրած հայրական ապտակը հեռու է դատաբժշկական փորձաքննության մեջ նկարագրված ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի նկատմամբ կիրառված խոշտանգումներից:
Բացի Տոնոյանից դատարանը հարցաքննեց նաև ոստիկանության տեսուչ Համլետ Դավթյանին:
Հարցաքննված երեք վկաների ցուցմունքներում էական հակասություններ կային: Հարցաքննված վկանրից և ոչ մեկը հստակ չասաց Խալաֆյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, թե հրավիրվել: Հայտնի դարձավ նաև, որ բերման ենթարկելու մասին արձանագրությունն էլ կազմվռլ է շուրջ 7-8 ժամ հետո և Խաաֆյանն իր ստորագրությունը չի դրել արձանագրության տակ, ինչը նշանակում է, որ չի ընդունել իր մասնակցությունը գողության դեպքին:
«Գիտակցում եք արդյոք, որ սահմանափակում եք Խալաֆյանի ազատությունը նրան բերման ենթարկելիս», այս հարցը վկա Համլետ Դավթյանին ուղղեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Վկան խատասխանեց, որ ինքը չի իմացել, թե ինչ միջոցառում են անցկացնում, բերման են ենթարկում, թե հրավիրում են զրույցի: Ակնհայտ էր, որ նա չէր հասկանում իրավաբանորեն գրագետ ձևակերպված հարցը և երբ այն կրկնվեց, վկա Դավթյանը պատասխանեց` ոչ:
Դատական նիստից հետո Արտակ Զեյնալյանը նշեց. որ իր տպավորությամբ «վկաների գործողությունները որոշակիորեն համաձայնեցված էին»:
Հիշեցնենք, որ դատարանի առջև կանգնած են Չարենցավանի ոստիկանության չորս աշխատակիցներ: Նրանցից քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք: Մյուսները` Մորիս Հայրապետըանը, Գագիկ Ղազարյանն ու Գարիկ Դավթյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ ըստ պաշտոնական վարկածի Խալաֆյանն ինքնասպանություն է գործել: Խալաֆյանի հարազատները, սակայն համոզված են, որ իրենց որդուն տանջելով սպանել են:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.lragir.am/armsrc/country37073.html