Դատարանի որոշումը մնաց անփոփոխ
00:00, November 17, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Կոռուպցիայի կանխարգելում2010 թ. նոյեմբերի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Լոռու մարզի դատախազության բողոքը՝ թողնելով անփոփոխ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. սեպտեմբերի 23-ի որոշմամբ պարտավորեցրել էր Լոռու մարզի դատախազությանը կայացնել որոշում քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ ներկայացված հաղորդման կապակցությամբ, եւ որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց երրորդ անգամ, մինչ այդ երեք որոշում էլ կայացրել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը: