Դատարանն ավարտեց գործում առկա նյութերի ուսումնասիրությունը
13:06, February 27, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2012 թ. փետրվարի 27-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գործով դատական նիստը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Բ. Գրիգորյանը, նիստին մասնակցում էր հայցվոր՝ Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն, իսկ պատասխանողը ներկայացրել էր միջնորդություն դատական նիստն առանց իր և իր ներկայացուցչի շարունակելու վերաբերյալ:
Նիստի ընթացքում դատարանը հետազոտել է գործում առկա նյութերը, իսկ հաջորդ դատական նիստը նշանակել 2012 թ. մարտի 13-ին՝ ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Վ. Եղիազարյանը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին «Վանաձորյան խճանկար» թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը: