Դերենիկ Գասպարյանի գործով քրեական գործ կհարուցվի
00:00, April 13, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը բավարարել է Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի դիմումը՝ քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնելու համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:
Պատահարը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, երբ տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:
Կից ներկայացվում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ որոշումը: