Դիտորդների ներգրավման մասին հայտարարություն
07:15, February 22, 2012 | Հայտարարություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հավաքագրում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների, ովքեր ցանկանում են 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում իրականացնել կարճաժամկետ դիտորդական առաքելություն Լոռու /10 դիտորդ/, Տավուշի /28 դիտորդ/, Շիրակի /28 դիտորդ/, Կոտայքի /28 դիտորդ/ մարզերում և Երևան քաղաքում /28 դիտորդ/:
Կազմակերպությունը կկազմակերպի այդ անձանց վերապատրաստումը: Թեկնածուները պետք է լինեն անկուսակցական, ցանկալի է, որպեսզի ունենան նախկինում ընտրական գործընթացների մասնակցության փորձ (դիտորդ, վստահված անձ, հանձնաժողովի անդամ):
Դիտորդության իրականացման պայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0322-42268, 094-042268 հեռախոսահամարներով կամ գրել ozalyan@hcav.am էլեկտրոնային փոստով:
Թեկնածուներին խնդրվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ներկայացնել (անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով)
– ինքնակենսագրական (CV, Resume)
– անձնագրի լուսապարճեն:
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, էլ. փոստ ozalyan@hcav.am:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի մարտի 6-ը՝ ժամը 18:00-ն: