Դիտորդության հավելյալ դասընթաց Վանաձորում
07:37, February 4, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՓետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցավ սեմինար-դասընթաց 2013 թ. նախագահական ընտրություններում դիտորդական իրավունք ունեցոց անձանց համար: Սեմինար-դասընթացը կազմակերպել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Քննարկվեցին ոչ միայն դիտորդի իրավունքները եւ դրանց կիրառելիությունը, այեւ ամբողջ ընտրական գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Սեմինար-դասընթացը վարում էր վերապատրաստող Էդգար Սարգսյանը, ում խոսքով, այս դասընթացի արդյունավետությունը միայն կարելի է տեսնել ընտրութոյւններից հետո:
«Սա արդեն երրորդ դասընթացն է, որ իրականացնում ենք, եւ մոտավորապես ամեն մի դասընթացին մասնակցել են մոտ 22 հոգի»,- նշեց Էդգար Սարգսյանը: Ըստ նրա` դիտորդները անցնում են ստանդարտ դասընթաց, որը նախատեսված է թե դիտորդների, թե տեղամասային հանձնաժողովի անդամների համար, իսկ այս սեմինար-դասընթացը հավելյալ տեղեկատվություն է` ստացած գիտելիքներն ավելի լավ ամրապնդելու համար:
«Այսօրվա մեր դասընթացը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից է կազմակերպված, եւ այն իր մեջ ներառում է նախ վերհիշել դիտորդի առաքելությունը եւ երկրոդը` այն քարտերի, հարցաթերթերի ներկայացումը, որոնց հիման վրա դիտորդները պետք է իրականացնեն իրենց գործընթացը: Բացի այս ամենից, նաեւ նախատեսված է մի փոքր մաս, որի ընթացքում խաղի միջոցով կփորձեն դիտորդության դերի մեջ մտնել, այսինքն՝ սա պրակտիկա է, եւ տարբերվում է այն ստանդարտ դասընթացից, որը նրանք արդեն անցել են»:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին առանձին-առանձին ներկայացվեցին այն հարցաթերթերը, որի միջոցով պետք է իրականացվեն դիտորդությունները ընտրութույնների ժամանակ, բաժանվեցին հատուկ դիտորդի ձեռնարկներ, իսկ վերջում կազմակերպեց խաղ, որի ժամանակ ստուգվում էր մասնակիցների ստացած գիտելիքների արդյունավետությունը:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/ditordutyan_havelyal_dasntac_vanadzorum-hy/