Եթե մերժեն
00:00, November 3, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | ՈստիկանությունԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը մերժել է հունիսի 15-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության:
Ենգիբարյանի սպանության վերաբերյալ տեղի ունեցած ծառայողական քննության արդյունքում ՀՔԾ-ն ոստիկանի գործողությունները գնահատել էր իրավաչափ եւ այդ մասով գործը կարճել:
Է. Մարուքյանը դիմել էր դատարան` վիճարկելու ՀՔԾ-ի նշված որոշումը:
Փաստաբանը երեկ մեզ հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, եւ եթե դա որեւէ արդյունք չտա, դիմելու է ՄԻ Եվրոպական դատարան:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/29208