Զեկույցների շնորհանդես
09:15, July 16, 2013 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ2013 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի պաշտպանվածության վիճակը» (Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում իրականացված քրեական գործերի ուսումնասիրության հիման վրա) և «Հոգեկան և նարկոլոգիական բժշկական օգնության և խնամքի ծառայությունների ֆինանսավորման գնահատում» զեկույցների շնորհանդեսը:
Զեկույցները պատրաստվել են 2010-2011 թթ. և 2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի մշտադիտարկման, ինչպես նաև նարկոկլինիկաների և հոգեբուժական հաստատությունների ֆինանսական միջոցների գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա:
Մշտադիտարկումը և զեկույցների հրատարակումն իրականացվել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ»-ի ֆինանսական օժանդակությամբ, «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի թմրամիջոցներ գործածող անձանց, ովքեր մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ» և «Կազմակերպության կարողությունների զարգացմանն աջակցություն» ծրագրերի շրջանակներում: Միջոցառման օրակարգը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, պացիենտների հարցերով իրավական մասնագետ Սուզաննա Ղարաղաշյանին՝ 0322 4 22 68, +374 94 04 22 68 հեռախոսահամարներով կամ sgharaghashyan@hcav.am էլեկտրոնային հասցեով: