ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2800 ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ
00:00, February 7, 2007 | Հակամարտություններից տուժածների իրավունքներ9 ոչ կառավարական կազմակերպություն եւ 3 փորձագետ «Ադրբեջանի զինված ուժեր. 2006 թվական» թեմայով մոնիտորինգի արդյունքներն են ամփոփել եւ հստակեցրել արցախյան պատերազմին հաջորդած զինադադարի 12 տարիներին զոհվածների թիվը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, փորձագետը փաստել է, որ արցախյան պատերազմի ընթացքում 24 հազար զինվորական է մահացել, 4500-ը՝ անհայտ կորել կամ գերի ընկել, իսկ զինադադարի 12 տարիներին մահացել է շուրջ 2800 զինծառայող: Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, նախորդ տարի 46 զինծառայող է մահացել, 15-ը՝ վիրավորվել: Ըստ նույն աղբյուրի, 12-ը մահացել է հակառակորդ կողմի կրակոցներից, մնացած 34-ը՝ բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերի հետեւանքով: