Զորակոչիկների իրավունքների վիճակի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիս
07:56, July 18, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի զորակոչիկների իրավունքների վիճակը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրները:
Բանախոսներն են՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը և ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանը:
Ասուլիսի ընթացքում կներկայացվի 2013 թ. նախազորակոչային և զորակոչային ժամանակահատվածում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների եւ նրանց հարազատների բողոքները և մտահոգությունները՝ կապված ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման հետ, իրենց երեխաների մոտ առկա հիվանդությունների և առանց դրանց բուժման զինված ուժեր զորակոչելու մասին: