Ըստ ՀՔԾ-ի՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման պատճենը տրամադրելու հիմք չկա
00:00, September 6, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Կյանքի իրավունք | Ոստիկանություն2011 թ. օգոստոսի 5-ին «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի շահերի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման պատճենը:
Էդմոն Մարուքյանը, քննչական ծառայությունից պատասխան չստանալով, 2011 թ. օգոստոսի 22-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի տրամադրվի ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ.Գևորգյանի վարույթում քննված 2011 թվականի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման պատճենը:
2011 թ. օգոստոսի 5-ին փաստաբանը գրություն է ստանում ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, որտեղ նշվում է, որ գործի վարույթը կարճելու մասին որոշման պատճենը տրամադրելու հիմք չկա:
Կից ներկայացվում է փաստաբանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխան գրությունը: