Ինչքա՞ն թափանցիկ պետք է լինի ՊՆ-ը
05:45, June 28, 2013 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր, Կոռուպցիայի կանխարգելումԳաղտնիության անվան տակ թաքցնելով կոռուպցիոն ռիսկերը՝ վնասում ենք երկրի պաշտպանությունը: Այսօր ԱԺ-ում «Գնումները պաշտպանության ոլորտում» թեմայով միջազգային սեմինարին մեկ անգամ եւս հիշեցրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի կածիքով` պաշտպանության բնագավառում կա տեղեկատվության ծավալ, որի հրապարակումն ամենեւին չի վնասի մեր ազգային անվտագությունը: Ըստ նրա` դա հատկապես վերաբերում է մրցույթների անցկացման ընթացակարգերին, որոնք պետք է թափանցիկ լինեն.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս ոլորտում վերահսկողությունը պետք է իրականացնի ԱԺ-ն։ Նրա հետ համամիտ էր նաեւ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը. «Որքան ուժեղանան խորհրդարանական վերահսկողության գործառույթները եւ գործնականում դրանք կիրառվեն արդյունավետ, այնքան կարծում եմ հնարավոր չարաշահումների դեպքերը կարող են նաեւ նվազել»
Ինչ վերաբերում է տեղեկությունների գաղտնիությանը, ապա պարոն Նահապետյանը նկատեց, որ օրենքով իրենք չեն կարող ամեն ինչ հրապարակել, սակայն մտածում են այդ ուղղությամբ. «Բայց կարծում եմ` ժամանակի ընթացքում մենք կարող ենք վերանայել նաեւ օրենքը, եթե տեսնում ենք` որոշակի տեսակի տեղեկություններ այս ոլորտում կարող են լինել թափանցիկ ու հասանելի ոչ միայն ԱԺ-ին, այլեւ հասարակությանը»։