Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում զեկույցի շնորհանդես
09:01, February 5, 2013 | Մամլո հաղորդագրություններԻրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցի հայաստանյան անդամներն ու գործընկերները հրավիրում են մասնակցելու «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցի շնորհանդեսին: Սույն զեկույցը հանդիսանում է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ Իրավապաշտպանների հարավկովկասյան ցանցի համատեղ զեկույցի մի մասը:
Զեկույցը կազմվել և խմբագրվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք – Հայաստան, Հելսինկյան Ասոցացիա, Իրավունքի գերակայություն և Վրաստանի Սահմանադրության Հոդված 42 կազմակերպությունների մասնակցությամբ:
Զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա 2013 թ. փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո Սրահում (ք. Երևան, Իտալիայի փ. 1):
Մասնակցության հաստատման կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 42268 կամ գրել hcav@hcav.am:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը: