Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մնաց անփոփոխ
00:00, July 20, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք2011 թ. հուլիսի 19-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Լոռու մարզի դատախազությանը պարտավորեցնել քրեական գործ հարուցել քննիչի կողմից քաղաքացու բնակարանում անօրինական խուզարկություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ քննիչի կողմից առանց դատարանի որոշման խուզարկություն է կատարվել քաղաքացու բնակարանում, որի կապակցությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: