Լուռու մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ
00:00, October 25, 2008 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2008թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ Լոռու մարզի դատախազությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել է, որ Տաշիրի քաղաքացի Տ.Բարոյանի առողջությանը վնաս պատճառելու փաստի հիման վրա Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել Տաշիր քաղաքի բնակչուհի Լ.Բարոյանը: Լ. Բարոյանը փաստի առթիվ դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին, սակայն ոստիկանությունում համապատասխան որևէ միջոցառում չեն ձեռնարկել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է ծեծի ենթարկված Լ.Բարոյանի շահերի պաշտպանությունը: Կազմակերպությունը ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների անգործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն:
Լոռու մարզի դատախազության միջամտությամբ էլ փաստացի հարուցվել է քրեական գործ: