ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
00:00, September 21, 2007 | Մամլո հաղորդագրություններԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱԳՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Խաղաղությունն ավելին է, քան ուղղակի պատերազմի բացակայությունը»,- հայտարարեց Վալենտինա Իվանովնա Չերեվատենկոն «Նոբելյան մրցանակ 1000 կանանց» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսի նպատակն էր օգնել կանանց ձեռք բերել նորանոր կապեր և ամրապնդել իրենց խաղաղասիրական ջանքերը և դրանով նպաստել ողջ աշխարհում հզոր խաղաղասիրական շարժման զարգացմանը:
Ցուցահանդեսին մասնկցում էին Հարավային և Հյուսիսային Կովկասի խաղաղասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ: Ցուցհանդեսը կազմակերպվեց «Ժենշինի Դոնա» միության և OWEN կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Խաղաղասիրության գենդերային ասպեկտը» ծրագրի շրջանակներում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-12-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում «Ռոզա Լյուքսեմբուրգի հիմնադրամի», Stiftung West-Oestliche Begegnungen-ի, Bundesministerium fuer Familie, Senioren, Frauen end Jugend-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մասնակիցները քննարկեցին գերմանական OWEN կազմակերպության կողմից իրականացվող «Օմնիբուս 1325» ծրագրի հետագա զարգացումներն ու հնարավորությունները: Հանդիպմանը OWEN կազմակերպության ղեկավար Իոաննա Բարելկովսկայի կողմից վարվող հատվածում «Օմնիբուս 1325» ծրագրի գերմանացի մասնակիցներ Արչանա Կրիշնամուտին, Նադյա Պլոտեն, Մարտին Վիլտզյուսը, Ինգա Լյութերը և Նադեժդա Կրայնենկոն ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացված գործունեությունը: Դրանից հետո նույն կազմակերպության ներկայացուցիչ Դանա Յիրոուզը վարեց «Weltcafe» քննարկումը, որի նպատակն էր համատեղ ուժերով մշակել Հյուսիսային Կովկասում խաղաղասիրական գործունեության զարգացման և կանանց խաղաղասիրական պոտենցիալի հզորացման ուղղությամբ ռազմավարությունը:
Հանդիպման մասնակիցները տեղերում կշարունակեն մշակված ռազմավարության համաձայն իրենց գործունությունը հանուն խաղաղության: