Կայացավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված մոնիթորինգի արդյունքների 2-րդ քննարկումը
00:00, November 7, 2008 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ2008թ. նոյեմբերի 7-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքների երկրորդ քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները:
Քննարկման մասնակիցների կողմից համատեղ մշակվեց առաջարկությունների նախնական փաթեթ, որը նախատեսվում է բերել վերջնական արդյունքի և ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն:
Վերջնական արդյունքի բերված առաջարկությունների փաթեթը կներկայացվի լրացուցիչ: