Կինոն և հասարակությունը
00:00, March 11, 2011 | Մամլո հաղորդագրություններ2011 թ. մարտի 9-ին Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ դասընթաց «Կինոն և հասարակությունը» թեմայով:
Դասընթացը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել, թե ինչպես կարող են օգտագործել մամուլը ավելի մեծ քանակի լսարան ապահովելու համար:
Դասընթացը վարում էր հեռարձակման, կապի և միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Մասնակցում էին Վանաձորի հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ուսանողներ և աշակերտներ:
Սառա Ռոսը նշեց, որ կինոն է ամենաազդեցիկ միջոցներից մեկը, որն արտացոլում է մեր կյանքը և մարտահրավեր է նետում աշխարհի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ: Վավերագրական ֆիլմերը դրդում են մարդկանց մտահոգվել առկա խնդիրներով, որը կարող է հանգեցնել փոփոխության:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին մի քանի ֆիլմեր, որոնք ուղղված են եղել փոփոխությունների և հասել են հաջողության: Ֆիլմերի ցուցադրությունից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց պատկերացումները ֆիլմերի վերաբերյալ: