Կհարուցվի՞ քրեական գործ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ
00:00, July 14, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի դատավոր Ռ.Մելքոնյանը բավարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքի քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Դատարանը վերացրեց քննիչի որոշումը, որով վերջինս մերժել էր քրեական գործի հարուցումը ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների նկատմամբ, ովքեր բռնության են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Վ.Տոնոյանին եւ Ա.Մելքոնյանին:
Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ դատարանի կողմից վերացվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
2010 թ. մարտի 9-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը՝ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի՝ Վ.Տոնոյանի նկատմամբ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, սակայն այդպես էլ քրեական գործ չհարուցվեց: