Կոռուպցիայի դեմ ձեռնարկված կիսատ քայլեր
00:00, April 12, 2011 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումՀետաքննության մարմինը ձեռնարկել է մի շարք հետաքննություններ, սակայն քննադատները կարծում են, որ դրանք չեն անդրադառնում կոռուպցիային՝ որպես համակարգային խնդրի:
Հետաքննող մարմինը, որ զբաղվում է կաշառակերության սահմանափակմամբ, խիստ գնահատանքի է արժանանում քննադատների կողմից, ովքեր պնդում են, թե նրան չի հաջողվել անդրադառնալ էնդեմիկ կոռուպցիային սկսած 2008 թվականից, երբ այն լայն տարածում է գտել:
Ընդդիմության ղեկավարները պահանջում են, որ իրենց հնարավորություն ընձեռեն ծանոթանալ Վերահսկիչ պալատի փաստաթղթերին, որպեսզի կասկածելի դեպքերը ներկայացնեն Ազգային Ժողովի դատին:
Նոյեմբերին ԱԺ հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը մեղադրել էր ՎՊ աշխատակիցներին համալսարանում ստուգումներ իրականացնելիս կաշառք պահանջելու մեջ: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ի պատասխան դիմել էր դատարան, սակայն ի վերջո նրանք հաշտության երկկողմանի համաձայնություն են կնքել եվ դատական գործը կարճվել է:
Հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ առկա մտահոգությունները սրանով գրեթե չփարատվեցին:
Վերահսկիչ պալատը կարող է վերահսկողություն իրականացնել պետական ու համայնքային կառույցների բյուջեների նկատմամբ: Վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքները ներկայացվում են Ազգային ժողովին, իսկ խախտումների հնարավոր դեպքերը տրամադրվում են քրեական հետապնդման մարմնին: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն շարժման նախագահ Սոնա Այվազյանը նշեց, որ ՎՊ իրականացրել է մի շարք լուրջ հետաքննություններ, սակայն դրանց արդյունքում որեւէ իրավական գործողություն չի ձեռնարկվել: «Ի վերջո ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Չգիտեմ որեւէ դեպք, երբ զեղծարարություն դեպքի առիթով ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվել»-նշեց նա: «Հետաքննության արդյունքները մնում են թղթի վրա, իսկ ստուգումները կատարվում են լոկ ի շահ իրենց»:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ՎՊ-ի ստեղծումից հետո Հայաստանի վարկանիշը 2010 թվականին զբաղեցրել է 123 տեղը նախկին (2007) 99-րդ տեղի փոխարեն:
Հայտնաբերված 15 դեպքերից 11-ը Վերահսկիչ պալատը ներկայացել է քրեական հետապնդման մարմինը, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել եւ կես միլիոն ԱՄՆ դոլլարի կորուստ է վերականգնվել:
Անցյալ տարվա հետաքննության արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը ազատվել է պաշտոնից ու տուգանվել 9,000 ԱՄՆ դոլլար շորթելու համար, իսկ դեկտեմբերին Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության պետը ազատվել է աշխատանքից:
Վերջինիս դեպքի առնչությամբ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ
Իշխան Զաքարյանը հայտնել է՝ իրենք հայտնաբերել էին, որ մահացած մարդկանց կենսաթոշակները դեռեւս շարունակվում էին վճարվել, չնայած վաղ էր ասել, թե դա դիտավորյալ զեղծարարություն էր, թե՞ ոչ կոմպիտենտ վարվելակերպ: ՎՊ-ի աշխատակիցների հավաստմամբ նման հետաքննության արդյունքները իրապես խոսում են ՎՊ-ի արժեքի մասին:
«Մենք բավարարված ենք կազմակեպության կատարողականության մակարդակից, եւ փորձ ենք անում հնարավորինս սատարել այդ կառույցին»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,- «Խնդիրները բացահայտվում են, պատշաճ կերպով քննարկվում ու հանրայացվում: Սա օգնում է մինիմումի հասցնել աճող կոռուպցիոն ռիսկերը:»
«Սովորական բժիշկը, որ ամսեկան վաստակում է 40,000 դրամ (110 ԱՄՆ դոլլար) կարող է ձերբակալվել 20,000 դրամ կաշառք վերցնելու համար, մինչդեռ պաշտոնյաները, ովքեր միլիոններ են գողանում, հեշտությամբ խուսափում են պատժամիջոցներից: Որոշ դեպքերում նրանք ուղղակի ստիպված են լինում վնասների համար փոխհատուցել եվ դրանով իսկ գործը փակվում է»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Այվազյանի՝ Վերահսկիչ պալատը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ միջին հաշվով նրանք խոշոր կոռուպցիայի չեն գնա, եթե իրենց վերադասներից աջակցություն չակնկալեն:
«Այս աշխատանքը չպետք է ինքնին ավարտուն լինի: Ինչու՞ է այս գործընթացը անկատար: Քանի որ ցանկություն չկա պատասխանատվության ենթարկել այս մարդկանց, քանզի նրանց աջակցում են բարձրաստիճան պաշտոնյաները»,- նկատեց նա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով Վերահսկիչ պալատին չի հաջողվել նվաճել հասարակության վստահությունը:
«Վերահսկիչ պալատի հետաքննությունները չեն տարածվում պետական միջոցների զեղծարարության ամբողջական մեխանիզմի վրա»,- ասել է նա,- «Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական ու գործադիր իշխանությունները օգտագործում են Վերահսկիչ պալատը՝ որպես պաշտոնյաների պատժամիջոց»:
Այս տարի Վերահսկիչ պալատը պետք է ընդլայնի իր հետաքննությունների շրջանակը՝ վերահսկողություն սահմանելով դատական համակարգի, կառավարության նախարարությունների, մարզպետարանների եւ Երեւանի երկաթգծի գործունեության նկատմամբ:
www.iwpr.net