Կպարզվի
06:42, June 18, 2013 | ՆորություններՆախօրեին «nrnak.com» կայքը տեղեկություն տարածեց, որ շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ չափազանց ծանր վիճակում Զորիկ անունով զինվորին Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Այս լուրը շուտափույթ հերքեց ՊՆ-ն՝ հայտնելով, որ Խաչատուրովի որդին այդ զորամասում եղել է տասն օր առաջ եւ լուրը սուտ է:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ օրվա վերջում մեր հետ զրույցում հայտնեց, որ դեպքի մասին որեւէ բան պարզել չհաջողվեց, բայց նշեց, որ ամեն ինչ վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու: Նա հայտնեց, որ ՄԻՊ-ի կողմից եւս ոչինչ պարզել չի հաջողվել: Հիշեցնենք, որ Յու. Խաչատուրովի որդին՝ Գրիշա Խաչատուրովը, որը 2010 թ. մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: Սկանդալային բացահայտումների արդյունքում պարզվել էր, որ Խաչատուրովի որդու ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել` ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Վերջիններս ոչ միայն դաժանաբար ծեծել էին զինվորներին, այլեւ կասկածվում էին պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/42917