Համաշխարհային հոգեբուժական ասոցացիայի տարածաշրջանային գիտաժողով
00:00, April 20, 2011 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ | Թմրամիջոցներ գործածողներ2011 թ. ապրիլի 14-17-ը Երեւանի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում կայացավ Համաշխարհային հոգեբուժական ասոցացիայի /ՀամՀԱ/ տարածաշրջանային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին 427 հոգի 37 երկրներից, այդ թվում ՀամՀԱ Գործադիր Կոմիտեն ամբողջ կազմով, ներկայացուցիչներ Հոգեբուժական ասոցիացիաների Ասիական ֆեդերացիայից, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայից, Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայից, 14 երկրների հոգեբուժական ասոցիացիաների նախագահներ, փոխնախագահներ, քարտուղարներ:
Գիտաժողովին մասնակցում էր նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Գիտաժողովին քննարկվել են ժամանակակից բժշկության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ: Զեկույցներ են ներկայացվել հոգեբուժության, թմրամոլության, ինտերնետից կախվածության, ալտերնատիվ բուժական մեթոդների վերաբերյալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրել է 2009 թ. ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքները:
Կից ներկայացվում է գիտաժողովին Արթուր Սաքունցի կողմից ներկայացված հաշվետվությունը: