Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը նվազել է
00:00, June 24, 2008 | ՆորություններԱյսօր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է անցումային երկրների վերաբերյալ զեկույցը, որտեղ Հայաստանի մասին ասված է, որ շատ քիչ առաջընթաց է արձանագրվել իշխանության տարբեր թեւերի տարանջատման ուղղությամբ:
Ընդհակառակը, իշխող կուսակցությունն ու վերնախավն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքական եւ տնտեսական իշխանությունը: Քաղաքական վերնախավի եւ բիզնեսի սերտաճումը խոչընդոտում են ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, իսկ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության գործունեությունը հանրային վստահություն չունի, եւ թերահավատություն կա քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում հասարակության դերի հանդեպ: Առանձին նշվում է հանրային վստահության պակասը խորհրդարանի հանդեպ:
Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցում ասված է, որ լրատվամիջոցներին հաջողվել է հասնել որոշակի փոփոխությունների հեռարձակվող լրատվամիջոցներին արտոնագիր շնորհելու օրենսդրության եւ հանձնաժողովի հարցում, սակայն միաժամանակ լրագրողների դեմ հարձակումները հաճախակի են դարձել, հատկապես 2007 թ. Խորհրդարանի ընտրությունից առաջ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 5.14-ից նվազել է 5.21:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am/src/index.php#top