Հայտարարություն Լոռու մարզի ուսուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
07:19, February 5, 2013 | Հայտարարություններ2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսվում է կազմակերպել «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման /ուսուցման մեթոդները: Դասընթացի արդյունքում կրթական տարբեր մեթոդների տիրապետմամբ, փորձի փոխանակման միջոցով մասնակից ուսուցիչները կտիրապետեն խաղաղասիրության եւ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ մեթոդներին: Դասընթացին մասնակցելու համար տարածվել է մրցույթի մասնակցության հայտարարություն:
Ծրագրին դիմել են ուսուցիչներ նաեւ Լոռու մարզից: Այս պահի դրությամբ ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն դասընթացին մասնակցությունից: Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը և ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը և բնույթը:
Անհապաղ պահանջում ենք չխոչընդոտել ուսուցիչների մասնակցությանը դասընթացին, քանի որ այն իրականացվում է Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Արեւելյան գործընկերության գործընթացում:
Ուսուցիչների չմասնակցելը դասընթացին, որի կազմակերպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են, կդիտարկվի որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը ակնհայտ հակասող դիրքորոշում, որի պատասխանատվությունը կկրեն ոչ միայն Լոռու մարզպետարանը, այլեւ ՀՀ իշխանությունները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
5.02.2013 թ
Ծրագրի մասին մանրամասն՝ http://archive.hcav.am/events/հքա-վանաձորի-գրասենյակը-հայտարարում
Ինչ եք կպելՎանաձորի մարզպետարանից, չեզ զգում, որ բոլոր սահմանները անցնում եք, ձեզ դրել եք իբեր «շատ մարդասիրական» կազմակերպության տեղ ու բոլորիս արժանապատվությունը ոտնահարում եք: Էլ երկիր չկա՞ր որ ուղղարկեյիք, թե՞ եվրոպային այդպես է հարմար, միայն թուրքերն էի մնում, որ մեր ուսուցիչները այնտեղ վերապատրաստվեն կամ փորձի փոխհանակման գնան: Ստամբուլում մեր հայրենակիցներին, անօգնական ծերերին, սպանում են, իսկ դուք կպել եք Վանաձորի մարզպետարանից:, եթե կարողանում եք ու շատ մարդասիրական կազմակերպություն եք, այդ հարցերը առաջ քաշեք, օգնեք մեր հայրենակիցներին, ոչ թե թուրքի ջրաղացին ջուր լցրեք: Եվրոպան եթե այդքան մարդասիրական է, թոզ այդ հարցերը առաջ քաշի, ոչ թե հայերին ուղղարկի Թուրքյա վերապատրաստման: Կարծում եմ ձեր պես շատերը արդեն Թուրքյայում լավ վերապատրաստվում են, էլ կարիք չկա Հայաստանից ուղղարկեք:
Isk nran, ov dimum e ev bolor pahanjnerin hamapatasxanum e, chek el kanchum harcazruyci