Հայտարարություն
00:00, August 22, 2008 | ՀայտարարություններՉնայած ռուսական իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և հավաստիացումներին, թե զորքը դուրս է բերվում Վրաստանի տարածքից, շարունակում ենք ստանալ ահազանգեր ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, քաղաքացիների ունեցվածքի թալանի, Վրաստանի ռազմական և քաղաքացիական կառույցների ոչնչացման մասին:
Ըստ մեր ստացած հավաստի տվյալների՝ Վրաստանի մի քանի շրջաններում ռուսական զորքերը ականապատում են նախկինում զբաղեցրած տարածքները:
Գորի քաղաքի մատույցները արգելափակված են ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան լրագրողների համար:
Կիրառման համար արգելված հրկիզվող արկերի օգտագործմամբ հրդեհում են անտառները, որոնց մակերեսը ըստ որոշ տվյալների հասնում է մինչև 250 հա:
Կան հաղորդումներ, որ հակամարտության գոտուց դուրս Վրաստանի քաղաքացիների ունեցվածքի բռնագրավումը, թալանը իրականացվում է ոչ միայն օսեթական աշխարհազորայինների, այլև ռուսական զինվորների կողմից:
Ահազանգեր կան կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների մասին, հատկապես գյուղական բնակավայրերի:
Թբիլիսիի հիվանդանոցներում օրեցօր ավելանում են բերվող վիրավորների թիվը, որոնց թվում կան նաև երեխաներ և ծերեր:
Կատարվող գործողությունները պետք է գնահատել որպես Վրաստանի մի շարք տարածքների փաստացի օկուպացում ռուսական զինված ուժերի կողմից, որն ուղեկցվում է Ժնևյան կոնվենցիայով սահմանված մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի զանգվածային խախտմամբ:
Սույն հայտարարությամբ արտահայտում ենք ոչ միայն մեր մտահոգությունը ռուսական զորքերի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ, այլև մեր ցասումն ենք արտահայտում նման գործողություններն իրականացնողների անպատժելիության և դրանց հովանավորների դեմ:
Միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և ԵՄ-ն, պետք է անհապաղ և անհետաձգելիորեն միջոցներ ձեռք առնեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ ռուսական զորքերի կողմից իրականացվող բռնությունների արգելման համար:
Հապաղումը բերում է նորանոր բռնություններ և զոհեր:
22.08.2008