Հարձակում մեր գործընկեր Մեդիալաբի վրա
13:09, August 8, 2016 | Հայտարարություններ, ՍեփականԵրեկ՝ օգոստոսի 7-ին, մեր բարեկամ Մեդիալաբը իրականացրեց իր քաղաքական ծաղրանկարների բացօթյա կենդանի ցուցահանդեսը Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում: Թեև ի սկզբանե պլանավորվել էր կազմակերպել մեկ-շաբաթյա ցուցահանդես փակ տարածքում, նախնական պայմանավորվածությունը չեղյալ էր համարվել հյուրընկալողի կողմից և Մեդիալաբը չէր կարողացել այլ տարածք վարձակալել Երևան քաղաքում, քանի որ դրանց սեփականատերերը վախենում էին միջոցառումը հյուրընկալելու հետևանքներից : Ի աջակցություն Մեդիալաբի, ցուցադրության այցելուները նաև կրել են ցուցանմուշներն իրենց վրա:
Այս գիշեր, ցուցահանդեսից հետո անհայտ անձինք կոտրել են Մեդիալաբի տնօրենի մեքենայի հետնապակին և գողացել բոլոր տպված ծաղրանկարները: Այս ստոր արարքը ահաբեկչական ոտնձգություն է Հայաստանում արտահայտման ազատության նկատմամբ և խոսում է սեփական իշխանության նկատմամբ այս իշխանությունների բացարձակ անապահովության մասին
Ինչպես ճշմարտացիորեն նշված էր միջոցառման նկարագրության մեջ ցուցահանդեսը կոչվում էր «Չ՛Արգելված», որովհետև կա դեկլարատիվազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատև փնտրտուքից հետո էլ Մեդիալաբը չկարողացավ որևէտարածքվարձակալել ցուցահանդեսի համար: «Կենդանի», որովհետեւ սա Մեդիալաբի կենդանության վկայությունն է, անտարբերության դեմպայքարի իր ձևը, ու այդ պայքարին աջակցող քաղաքացին է, որ պետք է կենդանի հենարան լիներ այն ծաղրանկարների համար, որոնց պատճառովանցած ամիսներին պարբերաբար փորձում էին տարբեր օղակներով Մեդիալաբի վրա ճնշումներ գործադրել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում ոստիկանությանն անհապաղ և ամբողջությամբ քննել և բացահայտել այս հարձակումը, հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում հավատալու, որ այս հանցագործությունը կատարվել է ոստիկանության անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայտարաությանը միացել են՝
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», ներառյալ՝
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
50/50 քաղաքացիական նախաձեռնություն