ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ
00:00, July 19, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս և կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է և արժանի է համապատասխան հանրային գնահատականի:
Աղբյուրը՝ http://www.mil.am/1311093285