ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳԵՐԻ ԵՆ ԸՆԿԵԼ
00:00, April 29, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, չի համապատասխանում իրականությանը:
Իրականում դրանք ՀՀ քաղաքացիներ են` Վանիկ Նիկոլայի Զմբոյան (ավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյան (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյան (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյան (Նորադուզ), որոնք գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության:
Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ:
Ըստ ծառայության տվյալների, վերոնշյալ քաղաքացիները ադրբեջանական անվտանգության մարմինների մոտ են, նրանց առողջական վիճակը նորմալ է:
Հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ` Բաքվի համապատասխան գրասենյակի հետ նրանց վերադարձը կազմակերպելու նպատակով:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
www.a1plus.am