Հրատապ հաշվետվություն
13:20, January 27, 2012 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ | Քրեակատարողական հիմնարկներՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խումբը 18.01.2012թ. ստացել է ահազանգ այն մասին, որ “Էրեբունի” քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալ Հ.Ա.-ն, որը տառապում է ՀՀ Կառավարության թիվ 825-Ն որոշմամբ ամրագրված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ` դիլատացիոն կարդիոմիոպաթիայով, ԱՇԱ-4/NYHA/, այժմ գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում:
Հաշվի առնելով Ա.-ի ծանր առողջական վիճակը, խնդրում եմ Ձեր հանձնարարականները` դատապարտյալի ազատ արձակման գործընթացը անհետաձգելիորեն սկսելու գործում:
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր միջամտությունը, որպեսզի միջգերատեսչական հանձնաժողովի դեռևս չկանոնակարգված աշխատանքային գործելաոճը և օրենսդրական անկատարությունը խոչընդոտ չհանդիսանան դատապարտյալի իրավունքների և ազատությունների պետության կողմից ստանձնած պաշտպանության իրականացման հույժ պատասխանատու գործում:
Արթուր Սաքունց, ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ