ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկում է Ստեփանավան համայնքի ավագանու որոշումը
00:00, September 14, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2010թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ Ստեփանավան համայնքի ավագանու ոչ իրավաչափ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջով գործի նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում էր անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու որոշումը, որով քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների յուրաքանչյուր էջի տրամադրման համար սահմանել էր 500 դրամ վարձավճար:
Դատարանը հայցի հիմքը և առարկան ճշտելուց հետո որոշում կայացրեց նախնական նիստից անցնել դատաքննության: Պատասխանող կողմի ներկա չգտնվելու պատճառով դատարանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել անորոշ ժամանակով՝ մյուս կողմին հնարավորություն տալով ծանոթանալ դատական նիստին նյութերին: